Մայիսի 9-ին հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական արարողությունն Արմավիրում սկսվեց կայարանամերձ հրապարակից: Արմավիրի քաղաքային և մարզային իշխանությունները, Երկրապահ կամավորականների Արմավիրի մարզային վարչության անդամները, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների և կրթօջախների ներկայացուցիչներն առավոտյան ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին նաև Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա քայլեցին դեպի քաղաքային զբոսայգի, որտեղ նույնպես ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և գլուխ խոնարհեցին զոհվածների հիշատակին: