Ոստիկանության օրվա կապակցությամբ ապրիլի 13-ին Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը շնորհավորեց ոստիկաններին: Մինչև տոնական միջոցառումը տեղի ունեցավ ոստիկանների պարգևատրման արարողությունը: Նրանք արժանացան շքանշանների, շնորհակալագրերի, պատվոգրերի, բարձրացվեցին նաև ոստիկաններից մի քանիսի կոչումները: