Սահմանամերձ Արազափ գյուղում խնդիրները շատ են, բայց բոլորը երկրորդական են: Առաջնային խնդիրը վարկերն ու պարտքերն են: Օրը սկսվում է վարկի թեմայով, ԴԱՀԿ ներկայացուցիչների այցով ու վարկը մարելու դարդուցավով: Խնդիրների առաջ են կանգնել ոչ միայն վարկառուները, այլ նաև նրանց երաշխավորները: Գյուղացիներն ասում են, որ չկա մի տուն, որ վարկ չունենա, գյուղովի իրար երաշխավորել ու վարկը մարելու խնդրի առաջ են կանգնել: