Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադան մեկնարկեց 2012թ. աշնանը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայանալու է մայիս ամսին: Շախմատի օլիմպիադային մասնակցեց նաև Արմավիրի մարզը և մրցաշարի հաղթող դպրոց ճանաչվեց Մեծամորի թիվ 1 դպրոցը: Մարզային փուլում Մեծամորի դպրոցի հետ մրցում էին Էջիածնի և Ջրաշեն համայնքի միջնակարգ դպրոցները: 6 տարի շարունակ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն աջակցում և համատեղ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր հերթական այցն ունեցավ Արմավիր քաղաքի շախմատի դպրոցում: Հյուրընկալվելով Արմավիրի շախմատի դպրոց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Մեծամորի հաղթող և Էջմիածնի ու Ջրաշենի միջնակարգ դպրոցների պարտված թիմերին նվիրեց բջջային հեռախոսներ ու գավաթներ: Գավաթների հանձնման արարողությունը կատարեց միջոցառման պատվավոր հյուր, շախմատի օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս ամսին, որին կմասնակցեն 58 դպրոցի թիմեր: