Մեծամորի բժշկական կենտրոնը համալրվեց լաբորոսկոպիկ վիրահատությունների ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան բուժսարքավորումներով: 2012թ. ապրիլ ամսից բժշկական կենտրոնում իրականացվել է 15 լաբորոսկոպիկ վիրահատություն բարեհաջող ընթացքով: Հիվանդանոցը կարգավորել է նաև լաբորոսկոպիկ վիրահատություն անցկացնող մասնագետի հարցը: Էրեբունի բժշկական կենտրոնի մինիմալ ինվազիվ ծառայությունների բաժնի ղեկավար Տիգրան Մեսրոպյանն իր աշխատանքը համատեղում է նաև Մեծամորի բժշկական կենտրոնում:
Անահիտ Ասիկյանը և Նորիկ Դանիելյանը Մեծամորի բժշկական կենտրոնում անցյալ տարի անցել են լաբորոսկոպիկ վիրահատություն և լաբորոսկոպիկ եղանակով վիրահատման առավելությունները մեծ են գնահատում:
Մեծամորի բժշկական կենտրոնը փորձում է հնարավորինս հիվանդանոցը համալրել նորագույն բժշկական սարքավորումներով և մասնագետներով,- վստահեցնում է հիվանդանոցի տնօրենը: