Արմավիրի մարզում ևս 3 հակակարկտային կայան տեղադրվեց, երկուսը՝ Արաքս և մեկը՝ Արևադաշտ համայնքում: Հակակարկտային կայանները տեղադրվեցին ՎիվասելՄՏՍ-ի կողմից: Նշենք, որ մարզում տեղադրված է 101 հակակարկտային կայան, որից 28-ը Վիվասելի ֆինանսական աջակցությամբ: Այս ծրագրի համար ընկերությունը հատկացրել է 180 մլն դրամ: Վիվասել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վստահ է, որ հակակարկտային կայանները կօգնեն գյուղացուն կայուն բերք ստանալու հարցում և կնվազեցնեն կարկուտից բերքի կորուստները: «Զենիթ» հակակարկտային կայաններն աշխատում են մեծ ուժգնությամբ ուղղահայաց հարվածային ալիքները դեպի մթնոլորտ տարածելու եղանակով: Այդ ալիքները վնասում են կարկտաբեր ամպերի կառուցվածքը և չեզոքացնում կարկուտի հավանականությունը,- վստահեցնում են մասնագետները: