Արմավիրի հանրակրթական դպրոցներում ջեռուցման սեզոնը կավարտվի մարտի 15-ին, իսկ 18-ին կսկսվի գարնանային արձակուրդները: Եղանակն այս տարի այնքան էլ քմահաճ չէր, ջեռուցման սեզոնի ընթացքում հնարավոր եղավ դասասենյակներում ապահովել նորմալ ջերմաստիճան, – վստահեցնում են Արմավիրի թիվ 5 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների տնօրենները: 5-րդ դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը վստահեցնում է, անհրաժեշտության դեպքում, այսինքն եթե եղանակի նվազեցում նկատվի, նախատեսված ժամկետից կարող են երկարաձգել ջեռուցման սեզոնը: