Հարգարժան կանայք, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Տոն, որը մեր հոգին լցնում է ջերմությամբ և ընդգծում ձեր բացառիկ դերն ու նշանակությունը մեր կյանքում: Դուք եղել և մնում եք հայ օջախի անմար լույսը, ապավենն ու հիմնասյունը` պահելով ու պահպանելով ընտանեկան երջանկության ու բարության մթնոլորտը, ձեր ուսերին կրելով սերունդ ունենալու և դաստիարակելու աստվածաշնորհ առաքելությունը: Նշանակալի է նաև ձեր ավանդը մեր պետականության կայացման, մեր պետության առաջընթացի ու զարգացման գործում, ձեր մասնակցությունը` հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում: Ձեր ոգեշնչող ներկայությամբ և առանձնահատուկ դերակատարմամբ դուք հարստացնում եք մեր կյանքը, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ:
Սիրելի կանայք,
Կրկին շնորհավորելով ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ` մաղթում եմ անսահման երջանկություն, չխամրող կանացիություն և տոնական բարձր տրամադրություն: Թող ձեր ընտանիքներում և սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:
Ամենայն բարիք ձեզ: