Արմավիրի մարզում արդեն իսկ սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, սակայն բագարանցիների համար գյուղատնտեսական սեզոնի բացման ժամկետներն անորոշ են: Խնդիրն այն է, որ Բագարանը գտնվում է հայ-թուրքական սահմանին կից և մշակելի հողատարածքների զգալի մասը գտնվում է սահմանային գոտում: Իսկ սեփական հողատարածք անցնելու համար անհրաժեշտ է ՌԴ սահմանապահ զորամասի կողմից տրվող անցաթուղթ: Բագարանի բնակիչները դեռևս 2012թ-ին նոյեմբեր ամսին դիմել են անցաթուղթ ստանալու համար, սակայն մինչ օրս չեն ստացել: Հատկանշկանն այն է, որ անցաթուղթը տրվում է մեկ տարի ժամկետով: Ամեն տարի գյուղացիները ստիպված են սպասելու իրենց անցագրին: Բագարանցիները դժգոհում են, քանզի գյուղատնտեսական աշխատանքները ուշանում է, իսկ ծառերի էտը արդեն ուշացել է: Մանրամասները առաջիկայում կներկայացնենք տեսանյութով: