Փետրվարի 25-ին ժամը 11:00-ին Արմավիր քաղաքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել: Արտահերթ նիստում պետք է քննարկվեր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի վերաբերյալ դիմումը: Նիստը վարում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով ավագանուն ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու դիմումը և խնդրեց ավագանուն քվեարկությամբ հարգել Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: Ինչպես տեղեկացանք Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանից, ավագանին քվեարկությամբ հարգեց Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու դիմումը: