Նախօրեին Արմավիրի «Շանսոն» հարսանյաց սրահում տեղի ունեցած մասսայական թունավորման պատճառով Արմավիրի բժշկական կենտրոն էին դիմել 15 թունավորվածներ: Նրանք բոլորն էլ հոսպիտալացվել, համապատասխան բուժում ստանալուց հետո փետրվարի 11-ին իրենց ցանկությամբ դուրս են գրվել հիվանդանոցից,- այս մասին տեղեկանում ենք Արմավիրի բ/կ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանից: Բժշկուհու փոխանցմամբ հիվանդների մոտ նկատվել են նույն ախտանիշները՝ գլխապտույտ, որովայնի շրջանում ցավեր, անզուսպ փսխում: Ինֆեկցիոն բաժանմունքում գրանցված թունավորվածների մեծ մասը կանայք և երեխաներ են եղել: Հիվանդների հոսքը հիվանդանոց փետրվարի 9-ին ժամը 21:00-ից է սկսվել: