Արմավիրի թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փետրվարի 3-ից անցկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում և անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ԱյՖիԷս գրասենյակի կողմից: Դասընթացի ձեռնարկները բաժանվում են ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամներին, այնուհետև մասնակիցները ստանում են անհրաժեշտ տեղեկություն այն մասին, թե ընտրական տեղամասային հանձնաժողովը ի՞նչ աշխատանք պետք է կատարի: Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը ներկայացնում է դասընթացի կարգը և ծանոթացնում փոփոխություններին: