ՀՀ Նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկն Արմավիրում սկսվեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այցով: Թեկնածուի հետ մարզի ազգաբնակչությունը հանդիպեց Մեծամոր քաղաքում: Թեկնածուն նախ նկատողություն արեց, այլևս չտեսնեմ «Րաֆֆի – նախագահ» պաստառը, փոխարենը կարող է եռագույնը լինել, ապա նկատեց, երեխաների կարծիքը հարգում է, բայց նրանց քարոզարշավին ներքաշելը՝ արգելում: Րաֆֆի Հովհաննիսյանն անցնում է իր ծրագրին, որով ՀՀ քաղաքացին կունենա նոր Հայաստան, կկանխվի արտագաղթն ու արտագաղթողների հետ վերադարձը: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ակտիվ մասնակցել, վստահեցնում է՝ կարևորը ոչ թե իր օգտին քվեարկելն է, այլ սեփական որոշումով նախընտրած թեկնածուին ձայն տալը: