Էջմիածնի ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Նազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նազարյանը նախորդ դատական նիստում հանդես եկավ պաշտպանական ճառով: Վերջին խոսքի համար մեղադրյալը դատարանից ժամանակ խնդրեց: Դատարանը միջնորդությունը բավարարեց և դատաքննությունը հետաձգեց 5 օրով: Հաջորդ դատական նիստին Նազարյանը չէր ներկայացել, զբաղվածությունն էր պատճառաբանել, քանի որ մեկ այլ դատարանի որոշմամբ տնօրենի իր նախկին պաշտոնն էր վերականգնվել: