Ամեն տարի հոկտեմբերի 1-ին մարզի տարբեր համայնքներ իրենց բերք ու բարիքով հավաքվում են Արմավիր քաղաքի հրապարակ, որտեղ նշվում է բերքի տոնը: Այստեղ տարբեր համայնքներ ներկայացնում են իրենց գյուղին բնորոշ բերքն ու կազմակերպում հյուրասիրություն: Մարզային իշխանությունների այս նախաձեռնությունը նպատակ ունի ևս մեկ անգամ գնահատել գյուղացու արտադրանքն ու ամփոփել գյուղատնտեսական տարվա բերքատվության արդյունքները: Այս տարի բերքն առատ էր, որակյալ, իրացումն էլ՝ մատչելի: Որոշ դեպքերում սակագնի հետ կապված գյուղացիները դժգոհություններ ունեին, բայց ընդհանուր առմամբ տարին հաջողված էին գնահատում: Իրացման հետ կապված փոքր ինչ դժվարություններ եղան բանջար-բոստանային կուլտուրաների առումով, իսկ խաղողի իրացման խնդիր առայժմ չի առաջացել: Խաղողի դեպքում գյուղացին գոհ է և բերքատվությունից, և շուկայական արժեքից, և մթերող կազմակերպությունների սահմանած սակագնից: