Տնտեսություն

60-Ը ԴԱՐՁԱՎ 70, ՍԱԿԱՅՆ …

4 հունիս, 2013

  • Нравится

Մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել էինք Արմավիր-Երևան մայրուղու Ակնալիճ համայնքի հատվածում տեղադրված արագաչափին սպասարկող ճանապարհային նշաններին:
Արագաչափի տեղադրումից հետո մայրուղու մեկ կողմում տեղակայված և ճանապարհը հատող գետնանցում ունեցող համայնքի տարածքում արագությունը 90 կմ/ժամ-ից սահմանափակվեց 60 կմ/ժամի: Օրերս ավտոճանապարհի նշված հատվածում հայտնվեցին 70 կմ/ժամ առավելագույն արագության ճանապարհային նշաններ:
Տարօրինակն այն է, որ Երևանից-Արմավիր ուղղությամբ 70 ցուցանակը տեղադրված է բնակավայրի մուտքի ցուցանակից մոտ 100 մետր հեռավորության վրա, իսկ Արմավիր-Երևան ուղղությամբ 70 ցուցանակը տեղադրված է բնակավայրի ցուցանակից 1.5 կմ հեռավորությամբ և այդ հատվածում միշտ կարելի է հանդիպել ՃՈ ավտոմեքենայի:
Արդյունքում ստացվել է, որ մայրուղու մի կողմում առավելագույն արագությունը 70 կմ/ժամ է, իսկ մյուս կողմում՝ 60 կմ/ժամ: