ՏԻՄ բարեփոխումներ

6 հերթական և 1 արտահերթ նիստով Մեծամոր քաղաքի ավագանին ամփոփել է 2017 թվականը և հաստատել 2018-ի բյուջեն

26 դեկտեմբեր, 2017

  • Нравится

Տարեվերջյան նիստը կայացել է դեկտեմբերի 20-ին: Ավագանու 11 անդամներից նիստին մասնակցել է 10-ը: Հիմնականում ամփոփվել է անցնող տարին և հաստատվել եկող տարվա համայնքի տարեկան բյուջեն: Մեծամորցիները մինչ օրս չգիտեն, որ ավագանու նիստերին իրենք նույնպես իրավունք ունեն տեղեկանալ, օրենքով է կարգավորված, ավելին՝ կարող են նաև մասնակցել նիստերին, առաջարկություններով հանդես գալ: Ասում են քաղաքապետի և ավագանու ժողով է, փակ է, իրենք գիտեն ինչ են քննարկում, առանձնապես դժգոհ չեն քաղաքում տիրող իրավիճակից:
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նինա Թադևոսյանն է, ՏԻՄ նոր օրենքը մշտապես աչքի առաջ է, պարբերաբար նայում է, հանկարծ որևէ կետ բաց չթողնի ու աշխատանքներն օրենքի շրջանակներում կազմակերպի: Օրենքով սահմանված կարգով Մեծամորը պետք է ունենա համացանցային պաշտոնական կայք: Կայքը կա, Նինա Թադևոսյանը ստուգում է արդյո՞ք ավագանու որոշումները տեղադրված են կայքում:
Թադևոսյանն ասում է այս տարի չեն կարողացել ապահովել օրենքի մեկ այլ պահանջ՝ ավագանու նիստերի առցանց հեռարձակումը, տեխնիկական խնդիրներ են առաջացել, խոստանում է 2018-ին հարցը կարգավորված կլինի:
Ըստ օրենքի Մեծամորի ավագանում չեն ձևավորվել նաև հանձնաժողովներ:
Մեծամոր քաղաքն ունի 12 165 բնակիչ, ավագանու 11 անդամ: