Թիվ 20 ընտրատարածքի 5 համայնքներում հուլիսի 8-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքի ղեկավար են ընտրում Առատաշեն, Ջրարփի, Աղավնատուն, Փշատավան և Մրգաշատ համայնքներում:
Աառատաշեն համայնքում, համայնքի ղեկավարի պաշոնի համար պայքարում են երկու թեկնածու ՀՀԿ անդամ Հովհաննես Անդրեսյանը և անկուսակցական Վահրամ Հարությունյանը:
Ջրարփի համայնքում համայնքի ղեկավարի մեկ թեկնածու կա, ՀՀԿ անդամ Ղազար Ղազարյանը:
Աղավնատուն համայնքում ևս մեկ մեկ թեկնածու է առաջադրվել, ՀՀԿ անդամ Աշոտ Գրիգորյանը:
Փշատավանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում է երեք թեկնածու՝ անկուսակցական Վարուժան Եղիազարյանը, ՀՀԿ-ական Ռաֆիկ Ստեփանյանը և ՀՀԿ-ական Վահրամ Ալեքսանյանը:
Մրգաշատում համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Գևորգ Դանիելյանը և անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանը: