Լուկաշին Համայնքներ

5 ԱՄԻՍ Է ԵՐԵՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ՎԻՃՈՒՄ ԵՆ

18 հոկտեմբեր, 2012

  • Нравится

Լուկաշինցիներ՝ Լիլյա Խալաֆյան, Փիրուզա Մելքումյան և Ելենա Խաչատրյան եռակողմ կռիվը սկսվել է 5 ամիս առաջ, հարևանները չեն կարողանում լուծել ջրագծի հարցը: Ըստ Լիլյա Խալաֆյանի ջուրն իր բնակարան է լցվում Փիրուզա Մելքումյանի բնակարանից, Մելքումյանն ասում է իր բնակարան է լցվում Խալաֆյանի բնակարանից, իսկ վերջինն էլ պնդում է թե Լիլյան պետք է հարցը պարզաբանի Փիրուզայի, այլ ոչ իր հետ: Մինչև կպարզաբանվի 4 հարկանի շենքի երեք հարկերում բնակվող 3 տանտիկինների խնդիրը, առաջին հարկի բնակիչ 4 անչափահասների մայր Լիլյա Խալաֆյանը շարունակում է հավաքել խոնավությունից առաստաղից թափված քարերը: