Մշակույթ/Սպորտ

40 ՕՐԱԿԱՆ ԱԲԵԼԸ, 7 ՆՈՐԱՊՍԱԿ ԵՎ 1 ՈՍԿՅԱ ՀԱՐՍԱՆԻՔ. ԲՈԼՈՐԸ ՄԵԿ ՏԵՂՈՒՄ՝ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԵՆ ՏՈՆՈՒՄ

14 փետրվար, 2013

  • Нравится

Էջմիածնի քաղաքապետարանն ամեն տարի նորապսակների համար մեծ ու անմոռանալի նվեր է պատրաստում, Տյառնընդառաջի տոնն այստեղ մեծ շուքով է նշվում: Քաղաքապետարանը մշակույթի տան բակ էր հրավիրել 40 օրական Աբելին, 7 նորապսակների և 1 զույգի, ով նշում էր ամուսնության 50-ամյակը: Քաղաքապետարանը զույգերին ոսկյա մատանիներ նվիրեց, փոքրիկ Աբելին՝ ոսկյա շղթա, իսկ Վեհափառի կողմից նրանք մարգարիտե ապարանջան ստացան: