Համայնքներ Նորավան

26 մլն դրամ բյուջեով մանկապարտեզ չես կառուցի

26 հունվար, 2016

  • Нравится

Համայնքների ղեկավարների գյուղի զարգացման քառամյա ծրագրերը գրեթե միմյանցից չեն տարբերվում: Սա հավանաբար նրանից է, որ գյուղերի խնդիրներն էլ միմյանցից շատ քիչ են տարբերվում: Համենայն դեպս, համայնքերի ղեկավարների, այսպես ասած, առաջնահերթ անելիքների մեջ մտնում է մշակույթի տան վերանորոգում, մանկապարտեզի կառուցում կամ վերանորոգում, ճանապարհների նորոգում, փողոցների լուսավորում, որոշ դեպքերում նաև՝ գյուղապետարանների շենքի նորոգում, ջրամատակարարման բարելավում և այլն: Թե որքանո՞վ են դրանք իրականություն դառնում, այլ հարց է, քանի որ խնդիրն այստեղ՝ թեկնածությունն առաջադրելուց առաջ պետք է քառամյա ծրագիր ներկայացնել, ընտրողների առաջ էլ անելիքների շարք պետք է թվարկել:
Մեր հաջորդ համայնքը 1350 բնակիչ ունեցող Նորավանն է: Գյուղը 1991թվ-ին է առանձնացվել Լուկաշին համայնքից և որպես առանձին միավոր, մտցվել ՀՀ գյուղական համայնքների ցանկ: Գյուղապետ Արթուր Միքայելյանը 2012-ին է զբաղեցրել ղեկավարի պաշտոնը: Ինչպես և մյուս բոլոր համայնքների ղեկավարները, Միքայելյանն էլ ունի գյուղի զարգացման իր քառամյա ծրագիրը: Միքայելյանը խոստացել էր 2013-ին լուսավորել կենտրոնական փողոցը: Ասում է խոստումը կատարել է, մի քանի փողոց էլ ավել է լուսավորել: 2014-ին խոստացել էր գազաֆիկացնել ծայրամասային՝ նորակառույց փողոցները: Ասում է գազաֆիկացրել է, մեկ փողոց է մնում: 2015-ին էլ խոստացել էր գյուղի փողոցները հարթեցնել ու ավազապատել: Ասում է դա էլ է մասամբ արել:
Սինքրոն –
Արթուր Միքայելյանն իր քառամյա ծրագրով նախատեսել է նաև գյուղում մանկապարտեզ կառուցել, մանկապարտեզի շենք Նորավանը չի ունեցել: Գյուղի երեխաներից շատերը Արմավիր քաղաքի մանկապարտեզներ են գնում, շատերն էլ՝ գյուղից քաղաք և հետադարձ հնարավորությունը չունենալով, իրենց երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկում: Բացի դա գյուղապետն ասում է, որ քաղաքում գյուղի երեխաներին շատ մեծ դժվարությամբ են մանկապարտեզ ընդունում: Միքայելյանն այս հարցով մտահոգված է, բայց գյուղի 26 մլն դրամ բյուջեով հարցը լուծել չի կարող, հույսը պետական ծրագրերով աջակցության վրա է: