21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 11:00-ի դրությամբ ահազանգ կամ բողոք-դիմումներ չի ստացել: Ինչպես տեղեկանում ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանից, ընտրությունները 21 ընտրատարածքի 57 տեղամասերում ընթանում են բնականոն հունով, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, դժգոհություններ կամ ընտրությունների ընթացքը խոչընդոտող հանգամանքներ չեն առաջացել: 21 ընտրատարածքում 75068 ընտրողներից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 5654 ընտրող կամ ընտրողների 7 տոկոսը: Գայանե Սուքիասյանը մասնակցության ցուցանիշը առավոտյան ժամերի համար բավարար է համարում և նկատում, որ ընտրողներն առավել ակտիվություն են դրսևորում օրվա երկրորդ հատվածում: