Տնտեսություն

2013 ԹՎ-ԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 587 ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ

22 հունվար, 2014

  • Нравится

Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արմավիրի մարզպետարանում ամփոփեց 2013թ. գործունեության արդյունքները: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2013թվ-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները, ըստ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ պետ Ա.Ամիրջանյանի, կատարվել են ամբողջությամբ: 2013թ. Արմավիրի մարզի տարածքում գրանցվել է 587 արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 9, տուժել՝ 439 մարդ: 2013թ. ընթացքում մարզում 2012թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 81-ով, զոհերի թիվը նվազել 15-ով, իսկ տուժածների թիվը՝ աճել 47-ով: Ամիրջանյանը նշեց, որ արտակարգ դեպքերն աճել են հիմնականում հրդեհների, թունավորումների և ճանապարհատրանսպորտային պատահարների տեսքով: ԱԻՆ 2013թ. Արմավիրի մարզում իրականացրել է նաև կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝ Արաքս գետի ափամերձ հատվածի և Մեծամորի հեղեղատարի ափերի ամրացում: Նիստի ընթացքում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ապա, լսելով Արմավիրի հակակարկտային կենտրոնի տնօրենի զեկույցը, նախազգուշացրեց, որ նախապատրաստական աշխատանքներում պետք է աչալուրջ լինել և բնական աղետների դեմ պայքարն ակտիվացնել: Նիստին ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ տեղակալ Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը: Հայկարամ Մխիթարյանը Արմավիրի մարզային վարչության փրկարար ծառայության աշխատանքը բարձր գնահատեց և վստահեցրեց, որ ՀՀ ԱԻՆ իրականացրել և շարունակում է անցկացնել մի շարք ծրագրեր, որոնք կգործեն ի նպաստ ազգաբնակչության անվտանգության: