20/03  ընտրատեղամասում ընտրությունները շարունակվում են, այստեղ ընտրողները մյուս երկու ընտրատեղամասերի համեմատ պասիվ են, նկատում է ըտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Մարտիրոս Սարիբեկյանը և վստահեցնում, որ  ընտրություններն անցնում են օրենքի սահմաններում, առանց խախտումների և միջադեպերի: Այստեղ կուտակումներից զերծ են մնացել, առավոտյան ընտրողներն ակտիվ են եղել, օրվա երկրորդ կեսին  մասնակցությունը պասիվացել, դրա համար էլ հիմա հանգիստ է, ասում է Սարիբեկյանը: Ըստ Սարիբեկյանի ընտրացուցակներում անճշտություններ առայժմ չեն հայտնաբերվել: