Արմավիրի «Սուրբ Սարգիս» երիտասարդաց միության կողմից նախաձեռնած «Ամանորյա զամբյուղ» ակցիան այս տարի ևս նպատակին ծառայեց և ակնկալիքներն արդարացվեց: Ամանորյա արկղերը լցվեցին ու սոցիալապես անապահով 16 ընտանիքների հասցեագրվեցին: «Սուրբ Սարգիս» ԵՄ նախաձեռնությամբ 2 օր շարունակ առևտրային կենտրոնների մոտ երիտասարդները փորձում էին գնորդների բարեխղճության շնորհիվ լցնել զամբյուղն ու մթերքը հասցնել դրա կարիքը ունեցող մարդկանց: Այսօր երիտասարդաց միության անդամներն Արմավիրի Թեմի քահանա տեր Ստեփանոս Մելիքյանի ուղեկցությամբ 16 ընտանիքների այցելեցին և ամանորյա անակնկալ մատուցեցին: Քահանայի օրհնության խոսքով երիտասարդները մուտք էին գործում ընտանիքներ և զվարճացնելով երեխաներին, ամանորյա բարեմաղթանքներ հղում և տոնական արկղեր նվիրում: 9 երեխաների մայր Գայանե Ավետիսյանն այսօր մեծ անակնկալի հանդիպեց: Ավետիսյանների ընտանիքը գուցեև բնակության վայրը փոխել էր, բայց դա միության երիտասարդներին չէր խանգարել գտնել նրանց նոր հասցեն և կրկնել նախորդ տարվա հաճելի անակնկալը: Երիտասարդաց միությունն այսօր կատարեց տարեվերջյան բարեգործական ծրագիրը, որը միության երիտասարդների համար վերածվել է բարի ավանդույթի: