«Ջուրը կյանք է»՝ այս կարգախոսով է այս տարի առաջնորդվում «Նոր Ակունք» ՓԲԸ: Ընկերության տնօրեն Արտավազդ Թորոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ անդրադարձավ «Նոր Ակունք» ՓԲԸ 2012թվ-ին իրականացված և 2013-ին իրականացվելիք ծրագրերին, ապա ջրագողություններին, վարձավճարների հավաքագրման գործընթացին ու ընկերության հաջողություններին: Ընկերությունն ունի 18 000 բաժանորդ, 24-ժամյա ջրամատակարարում է իրականացնում 12 բնակավայրերում: