Արմավիրի մարզի 15 համայնքներում Հայկական Կարմիր խաչ ընկերությունն իրականացրեց մարդասիրական օգնության բաշխում: 2013թվ-ին Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը կարկուտի հետևանքով մեծ վնասներ կրեց: Կարկուտից տուժած 46 համայնքներից Կարմիր խաչն ընտրեց առավել մեծ կորուստ գրանցած 15 համայնքներ և իրականացրեց մարդասիրական օգնության տրամադրում: Հունվարի 17-ին Կարմիր խաչն իրականացրեց 2-րդ օգնության բաշխումը: Այս անգամ հիգիենիկ փաթեթներ բաժանեց սոցիալապես առավել անապահով 1200 ընտանիքի: Բաշխումը սկսվեց Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից, ապա շարունակվեց Արևիկ և Ալաշկերտ համայնքներում: Նախորդ օգնությունը տրամադրվել էր Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի կողմից, իսկ այս օգնությունը տրամադրել էր Դանիայի ԿԽ ընկերությունը: Հայկական ԿԽ-ի ներկայացուցիչ Սուրեն Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ ձմռան ամիսներին օգնություն ցուցաբերելն ավելի կարևոր է համարում, քանի որ գյուղացիների սոցիալական վիճակն այս շրջանում ավելի է ընդգծվում: