Հուլիսի 20-ին, ուշ երեկոյան քամին գետին է տապալել Արմավիրի Ինդուստրիալ մանկավարժական պետական քոլեջի տանիքը: Դեպքի ժամանակ, բացի պահակից, քոլեջում ոչ ոք չի եղել: Վերջինս քոլեջի տնօրեն Արմեն Խաչատրյանին է տեղեկացրել, ով արագ քոլեջ է ժամանել և տանիքն արդեն քոլեջի բակում տեսել: Քամուց պոկվել է տանիքի մոտ 150 քմ հատվածը: Բարեբախտաբար շենքում և տարածքում մարդիկ չեն եղել և քամուց պոկված տանիքի թիթեղներից չեն տուժել: Քոլեջի տնօրենն ահազանգել է Արմավիրի մարզպետարան և ԿԳ նախարարություն, սպասում է արձագանքին: Քոլեջի տնօրենն ասում է, որ քոլեջի միջոցներով տանիքը վերանորոգել  չեն կարող, այսպես երկար ժամանակ թողնել ևս չեն կարող, անձրևաջրերը լցվում են ներս և վնասում քոլեջի գույքն ու տեխնիկական միջոցները: Քոլեջի տանիքը վերանորոգվել էր 2010 թվ-ին, Ամերիկյան հիմնադրամի միջոցներով, ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի նախաձեռնությամբ: