Ինչպես Հայաստանի շատ քաղաքներ, այնպես էլ Արմավիր քաղաքը անձնական օգտագործման մեքենաների պակաս չունի: Մոտ 6-7 տարի առաջ քաղաքում լուսակիրները չէին աշխատում, դրանից երթևեկությունը չէր տուժում, վարորդներն էլ հարմարվել էին:
Տարիների ընթացքում լուսակիրներն աշխատեցին, երթևեկությունը համակարգվեց, սակայն վարորդները սկսեցին դժգոհել: Շատ կարճ ժամանակահատվածում քաղաքում սկսվեցին խցանումներ, վթարներ և դժգոհություններ:
Այս ամենը կարելի էր բնական համարել կապված ավտոմեքենաների ավելացման հետ, եթե չլինեին մի քանի արհեստական գործոններ, որոնք քաղաքում տրանսպորտային քաոս են ստեղծում: Խնդիրը նրանում է, որ փակվել կամ միակողմանի են դարձել քաղաքի մի քանի երթևեկելի փողոցներ, որոնք էլ պատճառ են հանդիսացել քաղաքի կենտրոնական փողոցի ծանրաբեռնվածության: Առանձին դեպքերում կան փողոցներ, որոնք բաց են, բայց անհնար երթևեկելու համար, քանի որ գտնվում են անմխիթար վիճակում, իսկ բաց դիտահորերի պակասը, ինչպես քաղաքի ողջ տարածքում, սկսած կենտրոնական փողոցներից, այստեղ էլ չի զգացվում:
Մայրաքաղաքում հսկայական գումարներ են ներդնում թեթևացնելու ավտոճանապարհների ծանրաբեռնվածությունը, իսկ Արմավիր քաղաքում ամեն ինչ արվում է ծանարաբեռնելու և երթևեկությունը վտանգավոր դարձնելու համար: