21/4 ընտրատեղամասում կա 1653 ընտրող: Այս պահին քվեարկությանը մասնակցել է 110 քաղաքացի: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Վարդանյանը վստահեցնում է, որ ընտրացուցակների հետ կապված անճշտություններ չեն եղել, բայց մեկ քաղաքացի քվեարկությանը մասնակցել է անձնագրային բաժանմունքից վերցրած տեղեկանքի հիման վրա: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովը բողոք-դիմումներ չի արձանագրել: