Արմավիրի քաղաքային զբոսայգին բարեկարգ վիճակում եղել է հիմնադրման տարիներին: Տարիների ընթացքում այգին վերածվեց իսկական անապատի, չորացման եզրին էին ծառերը, վնասված՝ նստարաններն ու ճանապարհները: 2004 թվ-ին Արմավիրի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ քաղաքային համայնքի բյուջեի միջոցներով զբոսայգում իրականացվեցին սալիկապատման և լուսավորման աշխատանքներ, իսկ 2012թ. հունիսին վերսկսվեց այգու բարեկարգման աշխատանքները: Կատարվեց այգու ցանկապատում, որի համար քաղաքապետարանը հատկացրեց 25 մլն դրամ: 2013թվ-ին նախատեսվում է ցանկապատել նաև այգու հետնամասը: Ցանկապատման աշխատանքներին հաջորդեց այգում խորքային հորի շինարարությունը: Փորվում է 100մ խորքային հորատուն և այգու ամբողջ տարածքում կանցկացվի ներքին ջրային ցանց: Այգում օրեր առաջ տեղադրվեց նաև թվով 10 նոր նստարան, իսկ ևս 10-ը կտեղադրվի մոտակա օրերին: Նստարանների պակաս այգում վաղուց էր նկատվում: Նստարանների բացակայության պատճառով զբոսայգի այցելող քաղաքացիները սահմանափակվում էին միայն զբոսանքներով: Քաղաքապետարանը նկատում է, այգում դեռ անելիքներ շատ կան, քաղաքային իշխանությունները խոստանում են, որ մոտ ժամանակներս զբոսայգին արմավիրցիներին կներկայանա նոր տեսքով և կստեղծվի բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի քաղաքացիների հանգիստը այգում հաճելի դառնա: