Արմավիր քաղաքի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում «Փոստ մարկետ» ամսագիրն առաջին անգամ անցկացրեց ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացրել էր կոսմետիկ նյութեր, անկողնային պարագաներ, տեխնիկական միջոցներ և կենցաղային ապրանքների լայն տեսականի: Արմավիրի հասարակությանը Հայփոստը ներկայացրել էր «Փոստ մարկետ» ամսագրի բոլոր ապրանքանիշերը: Նախագիծը ողջունվեց այցելուների կողմից: Սրահում գնորդների պակաս չկար: Ցուցահանդես-վաճառքը շարունակվեց ողջ օրվա ընթացքում: «Փոստ մարկետ» ամսագրի ցուցահանդես-վաճառքը կայացել է նաև Շիրակի մարզում: Ամսագրի թվով 3-րդ համարը նոր է թողարկվել և առաջին գնումները կատարելու հնարավորությունն այսօր արմավիրցիներինն էր: