Օրերս Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներից զանգահարեցին հեռուստաընկերություն և շնորհակալություն հայտնեցին Սարդարապատ հուշահամալիրի հարևանությամբ գտնվող փշատերև անտառածածկ տարածքի ծառերը չորանալուց փրկելու համար:
Հեռուստաընկերությունն իր հրապարակումներում օգոստոս ամսին անդրադարձել էր չորացող ծառերի խնդրին:
Այցելեցինք անտառածածկ տարածք և, ի զարմանս մեզ, երբեմնի հոգևարքի մեջ հայտնված ծառերը կանաչել էին: Գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ Արաքս գյուղի գյուղապետը հանդիպել է տարածքի սեփականատիրոջ հետ և կարճ ժամկետներում խնդիրը լուծում է ստացել: