Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքի փշատերև ծառերը տնկվել են 45 տարի առաջ: Անտառային ծածկույթը պատկանում էր անտառ տնտեսությանը, սակայն անտառ տնտեսությունը սննկացման պատճառով լուծարվեց և  2004 թ-ին տարածքը հանձնվեց շրջակա համայնքներին: Շրջակա համայնքները Հուշակերտն ու Արաքսն են: Պարզվելով  տարածքի պատկանելիությունը, Արաքս համայնքի գյուղապետ Ռուբեն Կարապետյանից փորձեցինք հասկանալ  անտառի կարգավիճակը: Համայնքապետն ասաց, որ  տարածքը աճուրդով վաճառվել է ու հիմա սեփականատեր ունի: Չորանալու պատճառը չգիտի, միայն  գիտի, որ սեփականատերը պարտաճանաչ հարկատու է: