Արմավիրում արդեն սկսվել է խաղողի բերքահավաքը: Խաղողի մշակությամբ զբաղվող ամենամեծ գյուղերից մեկում՝ Փշատավանում, հիմնականում մշակում են խաղողի սեղանի տեսակները: 48-ամյա Հովհաննես Արտաշյանն ասում է մանկուց է զբաղվում խաղողագործությամբ, ու քանի դեռ կարողանում է, այգեգործությունից հրաժարվելն անխուսափելի է համարում: Հովհաննեսն իրեն լավ այգեգործ է համարում, ասում է ապացույցը ստացված խաղողի բերքն է, առնվազն 10 տոննա խաղող ունի վաճառելու, բայց արտադրանքն իրացնելու խնդիր ունի: