Արարատյան դաշտում արդեն 1 շաբաթ պահպանվող ցածր ջերմաստիճանը սկսել է անհանգստացնել գյուղացիներին: Ցրտահարության վտանգի առաջ են խաղողի չծածկված այգիները: Հացիկ համայնքի բնակիչ Գևորգ Ավետիսյանը 1 հա խաղողի գործարանային և 2000 քմ սեղանի տեսակ է մշակում: Այս տարի խաղողի այգու մի մասը չի հասցրել ծածկել, մտավախություն ունի, որ այգին կցրտահարվի: Գյուղատնտեսները վստահեցնում են, առայժմ խաղողի և պտղատու այգիների ցրտահարություն տեղի չի ունեցել, քանի որ ջերմաստիճանը տատանվում է, գիշերն ու ցերեկը ջերմաստիճանի մեծ տարբերություն է գրանցվում, իսկ ցրտահարության հավանականությունը մեծանում է կայուն ու տևական ցրտի պայմաններում: