Շատ զարմացան Երասխահունի բնակիչները, երբ սովորական մի օր գյուղամեջ դուրս եկան ու գյուղի մի քանի տեսանելի վայրերում զարմանալի բովանդակությամբ հայտարարություն տեսան: Պարզ ու հասկանալի գրված էր. «տեղեկացնում ենք «Սև Ջուր – Աղթամար» ՋՕԸ –ի բոլոր համայնքների ջրօգտագործողներին, ելնելով Սև Ջուր գետի սակավությունից, սովետական ջրանցքի, Կոբի-Արտաշար –Երասխահուն ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների վրա հացահատիկ և առվույտ ցանող ջրօգտագործողներին «Սև Ջուր –Աղթամար» ՋՕԸ ոռոգման ջրով չի կարող ապահովել»: Գյուղացին վրդովված է, հացի խնդիրը լուծել չի կարողանում: