Ծննդօգնության հավաստագրերի հաստատումից հետո բազմաթիվ մայրեր նախընտրում են ծննդօգնություն ստանալ մայրաքաղաքի բժշկական կենտրոններում: Արմավիրի մարզի Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Ժուժունա Էլիբեկյանը 40 տարվա աշխատանքային փորձ ունի: Վերջին 3 տարիներին, ինչպես նկատում է բժշկուհին, Մեծամորի հիվանդանոցում ծննդօգնություն ստացող մայրերի թիվը նվազել է: 2009թվ-ին կենտրոնում գրանցվել է 575, 2010-ին՝ 375, 2011-ին՝ 255, իսկ 2012-ին՝ 212 ծնունդ: Տղաների՞ թիվն է գերակշռում, թե՞ աղջիկների, տղաներինը,- միանգամից պատասխանում է բժշկուհին և փաստը պայմանավորում ուլտրաձայնային հետազոտության հետ: Ժուժունա էլիբեկյանը վստահեցնում է, որ արհեստական ճանապարհով հղիության ընդհատումները նվազել են: Այս հարցով հիմնականում դիմում են այն կանայք, ովքեր տնային պայմաններում դեղահաբերի օգնությամբ են կատարում հղիության ընդհատումը: Բժշկուհին հղիության նմանօրինակ ընդհատումները վտանգավոր է համարում: Ժուժունա Էլիբեկյանը ևս մեկ անգամ զգուշացնում է, հղիության ընդհատումներից որքան հնարավոր է զերծ մնալ, իսկ տնային պայմաններում նման քայլի ընդհանրապես չդիմել:
Բժշկուհին նկատում է, որ վերջին տարիներին հատկապես հավաստագրերի հաստատումից հետո Մեծամորի հիվանդանոցում ծննդօգնություն ստացող մայրերի թիվը նվազել էր, բայց նախորդ տարի տեղի ունեցավ ծննդատան բաժանմունքի մասնակի վերանորոգում, որից հետո ծննդօգնություն ստացող մայրերի թիվը կրկին ավելացել է:
Նշենք, որ 2013թվ-ի հունվարի 24-ի դրությամբ Մեծամորի հիվանդանոցում գրանցվել է 20 երեխայի ծնունդ: