2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ մասին փոփոխություններով օրենքը լիարժեք նախադրյալներ է ստեղծում ՏԻՄ աշխատանքները թափանցիկ և հաշվետվողական դարձնելու համար: Սակայն, երբ հասարակությունը բավարար տեղեկացված չէ ՏԻՄ-ի կողմից կատարվող գործընթացներին, հաշվետվողականության կամ թափանցիկության մասին խոսելը դառնում է երկրորդական: Օրենսդիրը, այս հանգամանքը հաշվի առնելով, մշակել է դրույթներ՝ նպատակ ունենալով հասարակությանը դարձնել ավելի տեղեկացված, օրինակ՝ ՏԻՄ մասին գործող օրենքի 15 հոդվածի 1-ին կետը:

Հոդված 15. Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին

1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

Այժմ տեսնենք, թե օրենքի պահանջն ինչպես է կյանքի կոչվել ընդունումից 10 ամիս անց Արմավիրի մարզի մի շարք համայնքներում:

ՏԻՄ մասին գործող օրենքի 15 հոդվածի 2-րդ կետը տեղեկատվության տարածման ավելի խիստ պահանջներ է առաջադրում:

2. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային ցանցի, այդ թվում՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով:

Ինչպես օրենքի 15 հոդվածի 1-ին կետը, այնպես էլ 2-րդ կետը ՏԻՄ-ի կողմից անտեսվում են, օրինակ՝

ՏԻՄ մասին օրենքի 15 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերն այլ պահանջներ էլ են առաջադրում՝ կապված տեղեկատվության տարածման հետ:

3. Ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են հրապարակային նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում, իսկ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում՝ նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:

4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու և օրենքով սահմանված կարգով ստանալու սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:

Փորձենք շրջայց կատարել Արմավիրի մարզի համայնքների պաշտոնական համացանցային կայքերով:
Այս դեպքում էլ իրավիճակը մխիթարական չէ. ՏԻՄ-ը ինչպես աշխատում էին, այնպես էլ շարունակում են աշխատել: