Երեկ՝ սեպտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացավ նաև Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում: 21-րդ ընտրատարածքի 35 համայնքներից 30-ում ավագանու, իսկ 23 համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ էին: 21-րդ ընտրատարածքում գտնվող Արմավիր քաղաքում տեղի ունեցավ միայն ավագանու ընտրություններ: Ավագանու 15 անդամի համար առաջադրվել էին 26 թեկնածու: Նախնական արդյունքներով Արմավիր քաղաքի ավագանու անդամի 26 թեկնածուների օգտին քվեարկել են՝

Աբրահամյան Ժիրայր Ռաֆիկի – 177 ձայն
Աբրահամյան Սուրեն Բլուխերի – 531 ձայն
Առաքելյան Արգամ Ջիվանի – 325 ձայն
Ավագյան Սամվել Կառլենի – 688 ձայն
Ավդալյան Լորիկ Ազատի – 470 ձայն
Արշակյան Արմեն Վահրամի – 304 ձայն
Գևորգյան Համլետ Անուշավանի – 141 ձայն
Դարբինյան Նորայր Արմենի – 520 ձայն
Իսրայելյան Էդիկ Վարուժանի – 541 ձայն
Խաչատրյան Արտակ Շմավոնի – 421 ձայն
Կնյազյան Դավիթ Աղասու – 417 ձայն
Հակոբյան Արմեն Գեղամի – 885 ձայն
Հարությունյան Արա Ազատի – 469 ձայն
Հարությունյան Լեռնիկ Միհրանի – 496 ձայն
Հարությունյան Խաչիկ Պավլիկի – 531 ձայն
Հարությունյան Օհան Ավետիքի – 522 ձայն
Հովհաննիսյան Հրաչյա Տիգրանի – 467 ձայն
Հովհաննիսյան Սամվել Ալբերտի – 546 ձայն
Ղազարյան Էդմոնդ Ռաֆիկի – 624 ձայն
Մարգարյան Արմեն Հենրիկի – 369 ձայն
Մարգարյան Ռադիկ Դերենիկի – 733 ձայն
Շիրվանյան Արմեն Միխաելի – 499 ձայն
Պետրոսյան Նվեր Իշխանի – 793 ձայն
Պետրոսյան Սամսոն Խաչիկի – 145 ձայն
Սիմոնյան Սիմոն Խաչիկի – 520 ձայն
Փարվանյան Նաիրի Գեվորգի – 422 ձայն

Ինչպես տեղեկանում ենք 21-րդ ԸԸՀ-ից, Արմավիր քաղաքի ավագանու ընտրություններին 27 798 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12 847 քաղաքացի: