Արմավիրի մարզի բոլոր գյուղապետարանների վարչական շենքերում տեղադրված են տեղեկատվական վահանակներ, որտեղ պարզ տրամաբանությամբ պետք է փակցված լինեին նախատեսվող ավագանու նիստերի օրակարգը, ավագանու ընդունած որոշումները, համայնքի հետ առնչվող հայտարարություններ: Շրջելով Արմավիրի մարզի տասնյակ համայնքներ, փորձեցինք պարզել, թե՞ որքանով են գյուղապետարանի աշխատանքները թափանցիկ և հասանելի հասարակությանը: