Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ Արմավիրի քաղաքապետի տարեվերջյան հանդիսավոր նիստը: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը արմավիրցիներին ներկայացրեց Արմավիրի քաղաքապետարանի 2012թվ-ի կատարած աշխատանքները: Հանդիսավոր նիստի ընթացքում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը Արմավիրի պատվավոր քաղաքացիներին և մարզիկներին շնորհեց դրամական պարգևեր, իսկ քաղաքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հանձնեց պատվոգրեր: Արմավիրի քաղաքապետարանի տարեվերջյան նիստի ընթացքում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ներկայացրեց քաղաքապետարանի 2012թվ-ի կատարած աշխատանքները: Քաղաքապետը բարձր գնահատեց անցնող տարին և անդրադարձավ քաղաքաշինության, մշակութային և մի շարք այլ աշխատանքներին, որոնք իրականացվել են քաղաքապետարանի կողմից: