Արարատյան դաշտում, ձկնարդյունաբերության զարգացմանը զուգահեռ, նվազում են արտեզյան հորերի ջրային պաշարները: Շատ համայնքներում նույնիսկ ցամաքում են խմելու ջրի արտեզյան հորերը: Գայի բնակիչներն այս առումով բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին:
Կառավարության որոշմամբ նախատեսվել է հաշվառել ձկնարդյունաբերության ոլորտում գործող օրինական և ապօրինի բոլոր խորքային հորերը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը սկսել է այցելություններն այն համայնքներ, որտեղ ձկնաբուծարաններ կան: Ըստ մարզպետի, նախ եղած ջրերի արտահոսքը պետք է պակասեցնել, ապա այդ ջրերի երկրորդական օգտագործման հնարավորությունը ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց արտադրությունը կազմակերպել:
Մարզպետի խոսքով, առաջին հերթին կփակվեն ապօրինի շահագործվող հորերը, այնուհետև փականների օգտագործման միջոցով կկրճատվի ավելորդ ջրաթողունակությունը: Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, պետք է միջոցառումներն այնպես կազմակերպել, որ ոչ տնտեսվարողը տուժի, ոչ՝ գյուղատնտեսությունը: