Ժամը 17:00-ի դրությամբ 21 ընտրատարածքի 75 068 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 32 980 ընտրող:
Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վստահեցմամբ ընտրությունները շարունակվում են բնականոն հունով: Ինչպես տեղամասային, այնպես էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմում-բողոքներ մինչ այժմ չի արձանագրել, միջադեպեր չեն գրանցվել, չնայած օրվա երկրորդ կեսին քվեարկողների ակտիվ հոսք է սկսվել, բայց կուտակումներ չեն եղել: 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին բավարար է գնահատում:
Նշենք, որ օրվա ընթացքում նկարահանումների ժամանակ մենք փորձեր կատարեցինք մեկնաբանություններ լսել թեկնածուների վստահված անձանցից, սակայն, ի զարմանս մեզ, տեղամասերում ներկա էին միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք: