Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Խորոնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սարգիս Նահապետյանը և անկուսակցական Արայիկ Աբասյանը: Թեկանածուների միջև ձայները բաշխվել էր հավասարապես: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած վերահաշվարկի արդյունքում Արայիկ Աբասյանի և Սարգիս Նահապետյանի ձայները կրկին հավասար բաշխվեցին: Օրենքով սահմանված կարգով պետք է կատարվեր վիճակահանություն, որը և տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, 20-րդ ընտրատարածքում: Վիճակահանության արդյունքում Խորոնքի համայնքապետ դարձավ Արայիկ Աբասյանը: Նշենք, որ երկու թեկնածուներն էլ համաձայն չէին պատահականության սկզբմունքով դառնալ գյուղապետ և պայմանավորվածություն են ձեռք բերել, անկախ վիճակահանության արդյունքից, գնալու նոր ընտրությունների: