Այս պահի դրությամբ վաղ է խոսել, արդյոք տարին կլինի նորմալ ջրատվությա՞մբ, թե՞ սակավաջուր, ամեն ինչ պարզ կլինի մեկ ամսվա ընթացքում,- այս մասին այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Արմավիրի մարզի ՋՕԸ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում: Չնայած փոխվարչապետը ըստ հիդրոմետի տվյալների ներկայացրեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ Ախուրյանի ջրամբարում ավելի քիչ, իսկ Ապարանի ջրամբարում նույն ջրաքանակն է լցվել, բայց դա չի նշանակում, որ ջրի պակաս է զգացվելու: Արմեն Գևորգյանը վստահեցնում է այս տարվա համար լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում սակավաջուր տարածքներում ոռոգման ջրի խնդիրները թեթևացնելու ուղղությամբ: