Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում, ժամը 18:30-ի սահմաններում  Ջանֆիդա համայնքի 20/01 ընտրատեղամասից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 1928թ ծնված Համայակ Պետրոսյանի դին, որորվայնի շրջանում հրազենային վնասվածքով: Ջանֆիդայում տարածված խոսակցությունները տարբեր են, խոսակցություններ են շրջանառվում սպանության և ինքնասպանության վարկածների շուրջ: Այս պահին Պետրոսյանի դին շտապ օգնության մեքենան տեղափոխում է: Ինչ հանգամանքներում է մահացել Պետրոսյանն առայժմ անհայտ է: Մանրամասները ճշտվում են: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: