1865թ. Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը, որը կառուցվել է մատուռի հիմքի վրա: Եկեղեցու առաջին օծումը կատարվել է 1903 թվ-ին: Հոգևոր կենտրոնը տասնամյակներ շարունակ ծառայել է հավատացյալ ժողովրդին: Տարիների ընթացքում եկեղեցին ավերվել է ու փակվել: 2010թվ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Կաթողիկոսի և Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ջանքերով տեղի ունեցավ եկեղեցու վերաօծումը: Համայնքը միասնականորեն մասնակցեց եկեղեցու վերակառուցման աշխատանքներին: 3 տարի շարունակ հոկտեմբեր ամսին եկեղեցու վերաբացման օրը Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և Մրգաշատի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կորյուն աբեղա Առաքելյանի նախաձեռնությամբ անցկացվում է սուրբ պատարագ, նշվում եկեղեցու վերաբացման տոնը, որին հաջորդում է սուրբ մատաղի արարողությունը: Այս տարի Մրգաշատի եկեղեցու օրվան նվիրված տոնը անցկացրեցին հոկտեմբերի 19-ին, քանի որ այդ օրը հայ առաքելական եկեղեցին տոնում է 4 ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը: