Կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դեռ սպասում և ստանում են օգնություններ ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների կողմից: Հերթական օգնությունը մարզի 100 տոկոսով տուժած համայքների առավել անապահով ընտանիքներին հատկացրեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունը:
Կարմիր խաչը կարկուտից առավել տուժած 14 համայնքների 4000 տնտեսությունների հատկացրեց սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Այս անգամ Կարմիր խաչը օգնության բաշխումը շարունակեց մարզի Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում:
Օգնության տրամադրման գործընթացին ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: Արմավիրի մարզում գրանցված աղետը ծանր կացության մեջ դրեց ոչ միայն գյուղացիներին, այլ նաև մեզ,- ասաց Կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանը: