Արմավիրի մարզի Արմավիր գյուղում մեկ կովի անկման դեպք է գրանցվել, ավելի ուշ լաբորատոր հետազոտության արդյունքները հաստատել են, որ կենդանին սիբիրախտով հիվանդ է եղել: Այսօր Սատկած անասունին այրել են և գյուղում իրականացվում է պրոֆիլակտիկ միջոցառումներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանից՝ մարզում անասունների անկման այլ դեպք չի գրանցվել, միայն այդ մեկն է եղել: Գյուղի բուժանձնակազմը ևս ամենօրյա ստուգայցեր է կատարում բնակիչներին, ըստ Արմավիրի առողջական կենտրոնի տնօրեն Անահիտ Տեր Հարությունյանի՝ մարդկանց շրջանում որևէ հիվանդության նշան կամ երևույթ չի արձանագրվել: